00:00:00

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կենսագրությունը

15:55, 14 մայիս 2018 Տնտեսություն

Ատոմ Սավկայի Ջանջուղազյան     Ծնվելէ 1971 թ. մարտի 22-ին Երևանում:   Կրթություն 1992թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան կարմիր դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտը: 1995թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան: 1997թ. ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան: Մասնագիտությունը՝ կառավարման ավտոմատացված համակարգեր, քոմփյութերային ճարտարագիտություն Որակավորումը՝ ինժեներ-սիստեմատեխնիկ, ճարտարագիտության մագիստրոս, ճարտարագետ-հետազոտող Գիտական աստիճանը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու   Աշխատանքային գործունեությունը   1991-1993թթ.- ՀԽՍՀ Պետպլան` տեխնիկ, ինժեներ-ծրագրավորող 1993-1995թթ- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն` տեղեկատվական համակարգերի բաժնի 1-ին կարգի մասնագետ 1993-1995թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ ավտոմատացված կառավարման համակարգերի ամբիոնի ասիստենտ 1995թ.- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն` ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ 1995-1996թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր տնտեսագետ, դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի ընթացիկ ծախսերի կառավարման բաժնի պետ 1996-1997թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` հաշվապահության վարչության պետ   1997-1999թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` գործառնական վարչության պետ, տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ 1999-2000թթ.-ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ 2000-2008թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ 2007-2009թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` ֆինանսների և վարկի ամբիոնում ասիստենտ 2007-2011թթ.- ՀՀ պետական կառավարման ակադեմիա` հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի դասախոս 2008-2016թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ   2016-2018թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ 2018թ. մայիսի 12-ից՝ ՀՀ ֆինանսների նախարար   Վերապատրաստման դասընթացներ   1996թ.- «Ազգային բյուջետավորման տեխնիկական համագործակցության ծրագիր», ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, ԱՄՆ տարբեր նահանգներ 1999թ.- «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը տարբեր բնագավառներում», ԱՄՆ կրթության պետդեպարտամենտ, ԱՄՆ տարբեր նահանգներ 2000թ.- «Հակամարտությունների կառավարում և առաջնորդում», Հարվարդի իրավունքի դպրոց, ԱՄՆ 2001թ.- «Պետական ծախսերի կառավարում և գանձապետական գործառնություններ», Վիեննայի միացյալ ինստիտուտ, Վիեննա, Ավստրիա 2002թ.- «Պետական պարտքի կառավարման խնդիրները», Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA), Տոկիո, Ճապոնիա   Պարգևատրումներ   2003թ.- ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով: 2007թ.- ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար: 2015թ.- ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է 2-րդ աստիճանի մեդալով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: Զինապարտ է, պահեստազորի կապիտան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր