00:00:00

Ալիևի հայտարարությունները Փաշինյանի առցաց ասուլիսի տրամաբանական շարունակությունն էին․ Հակոբյան

02:41, 16 հունվար 2022 Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերի  առցանց ասուլիսի  տրամաբանական շարունակությունը Ալիևի վերջին հայտարարություններն էին։  Այդ մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, որտեղ  Ալիևը քամահրանքով է խոսել Մինսկի խմբի գործունեության մասին։ «Իրենք մերժում են Մինսկի խմբի  համանախագահությամբ տարվող  բանակցությունները, որոնք տարիներ շարունակ արվել են։  Բոլորս  Արցախի հարցի կարգավորման առողջ և ճիշտ  գործընթացը  տեսել ենք  հենց այս՝ Մինսկի խմբի գործունեության ձևաչափում։ Փաստորեն, Ալիևը ոչ թե մերժեց այս ձևաչափը, այլ հոխորտաց, նույնիսկ արգելեց այս ձևաչափը, ինչին, բնականաբար, Արցախը չէր կարող  պատասխան  արձագանքը չտալ, չհայտնել  իր դիրքորոշումը»,- ասաց Հակոբյանը։   Հարցին ՀՀ իշխանությունների պատասխանն Ալիևի հայտարարություններին որքանով էր թերի, ինչից դժգոհել էին Արցախի ԱԺ 5 խմբակցություններն ու հանդես եկել հայտարարությամբ, պատգամավորն ընդգծեց․
«ՀՀ իշխանություններն հատկապես պատերազմից հետո Ադրբեջանի հնչեցրած ցանկացած հայտարարության կամ չեն պատասխանում կամ  շատ թույլ, նույնիսկ ադրբեջանահաճո պատասխաններ են  հնչեցնում, ինչը եղավ նաև այս հայտարարության դեպքում։ Նա, ով 2018-ից իր վրա էր վերցրել բանակցելու գործընթացը, այժմ էլ բացահայտ հայտարարում է, որ նա այլևս չի  զբաղվելու Արցախի  կարգավորման հարցով, մի բան էլ Արցախին ու ՀՀ-ին վնասող հայտարարություններ է անում»։
  ԱՀ պատգամավորի խոսքով՝ այս պարագայում միակ բանը, որ Արցախի  ԱԺ խմբակցությունները կարող են անել, ՀՀ իշխանություններին բացատրելն է, իսկ ամենավերջում էլ` ստիպելը, որ  վարեն  արցախանպաստ քաղաքականություն, հակառակ դեպքում՝ պատգամավորի համոզմամբ՝  կդադարեն իշխանություն լինելուց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր