00:00:00

Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվել է 225 մարդ, տուժել` 4578-ը

00:59, 16 հունվար 2022 Հասարակություն

Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվել է 225 մարդ, այդ թվում՝ անվտանգության 19 աշխատակից` ոստիկան և զինվորական։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտնել են երկրի դատախազությունից։ Անկարգությունների ժամանակ տուժել է 4578 մարդ։ Ղազախստանի իրավապահ մարմիններն էլ 446 մարդու են ձերբակալել զանգվածային անկարգությունների փաստերի վերաբերյալ քրեական գործերի հետաքննության ընթացքում, հայտնել Է Ղազախստանի գլխավոր դատախազության քրեական հետապնդման ծառայության պետ Սերիկ Շալաբաեւը: Երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ասել Արտակշինովան էլ հաղորդել է, որ Ղազախստանի ավելի քան 2,600 բնակիչ բժշկական օգնության են դիմել անցած շաբաթ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու պահից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր