00:00:00

Փակ քննարկում. կարաոկեներն ու գիշերային ակումբները ծառայությունների մատուցման նոր չափորոշիչներ կունենան

14:32, 15 հունվար 2022 Հասարակություն

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, տնտեսվարողների ու փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ ձեւաչափով աշխատանքային քննարկում՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: ArmLur.am-ը տեղելացավ, որ նախագիծն առնչվում է սահմանափակման ենթակա ծառայությունների (գիշերային ակումբներ, կարաոկեներ եւ այլն) չափորոշիչներին: ԱԺ կայքի պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկման ընթացքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործող կարգավորումների առաջարկ-հիմնավորումների վերաբերյալ ներկայացվել են  կարծիքներ, դիրքորոշումներ եւ առաջարկներ:
Նշենք, որ այս պահին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» երկու նախագիծ է ներկայացված ԱԺ կայքում: Դրանցից մեկով սահմանվում է, որ առեւտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով  եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում:»: Մյուս նախագծով էլ օրենքում նոր կետ է ավելացվում, ըստ որի. «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստր՝ լիցքավորման աշտարակի կարգաբերման ռեժիմ մուտք գործելու ամսաթիվը, ժամը, ռեժիմում կատարված փոփոխությունները, ռեժիմ մուտք գործողի նույնականացման տվյալները եւ այլ տեղեկություններ գրանցող, հիշողության մեջ առնվազն մեկ տարի պահող եւ ժամանակի իրական ռեժիմում իրավասու մարմիններին հաղորդող սարք կամ լիցքավորման աշտարակների ծրագրային ապահովման բաղադրիչ կամ աշտարակի ծրագրային ապահովմանը կից աշխատող առանձին ծրագիր:»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր