00:00:00

Տղամարդն այրել է բանկն այն բանից հետո, երբ հրաժարվել են իրեն վարկ տրամարդել

00:59, 15 հունվար 2022 Հասարակություն

Հնդկաստանի Կառնատակա նահանգում տղամարդն այրել է բանկն այն բանից հետո, երբ իրեն մերժել են վարկ տրամադրել։ Այս մասին հայտնում է Mint-ը։ Հրատարակության տվյալներով՝ աշխատանքային մի օր Հնդկաստանի անանուն քաղաքացին դիմել է բանկ՝ վարկ ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Այնուհետև կիրակի օրը նա կրկին վերադարձել է բանկի շենք, մի քանի տարա բենզին լցրել այնտեղ, ապա հրդեհել շենքը։ Հրդեհը նկատել են մոտակայքում գտնվող բնակիչները, ովքեր կանչել են հրշեջներին և ոստիկանություն։
Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է: Այս պահին ֆինանսական կազմակերպությանը պատճառված վնասը ճշտվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր