00:00:00

Հնդկաստանում գնացքը վթարի է ենթարկվել. 9 մարդ մահացել է

11:58, 14 հունվար 2022 Հասարակություն

Հնդկաստանում գնացքի վթարի պատճառով 9 մարդ մահացել է, ավելի քան 70 մարդ վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Վթարը տեղի է ունեցել նախօրեին։ Անհայտ ցնցման հետևանքով գնացքի 12 վագոնները դուրս են եկել ռելսերից և բախվել իրար, որոնցից երկուսը շրջվել են։ Այս պահի դրությամբ փրկարարական աշխատանքներն ավարտվել են, իրականացվում է հետաքննություն։ Նշվում է, որ վթարի ժամանակ գնացքում գտնվել է 1053 ուղևոր։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ մահացածների ընտանիքներին 500 հազար ռուփի կվճարեն, իսկ վնասվածք ստացածներին՝ 100 հազար ռուփի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր