«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահական համակարգում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստանձնել է Առողջապահության նախարարության, այսպես ասած, «սեռիյ կարդինալի» դերակատարությունը:

Ըստ նույն աղբյուրների, նա է որոշում` ում, որտեղ եւ ինչ պաշտոնի նշանակել առողջապահական համակարգում եւ, ըստ էության, «դիրիժորություն» է անում, թե իր նախկին տեղակալ, այսօր արդեն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քայլերի ինչ հաջորդականությամբ` այս կամ այն հարցում ինչպիսի որոշումներ կայացնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում