00:00:00

«Սերժ Սարգսյանը մեղադրվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող անձանց ցանկությունների հիման վրա»․ Ամրամ Մակինյան

23:49, 13 հունվար 2022 Հասարակություն

«Մենք ապացուցեցինք դատական նիստերի դահլիճում, որ դատախազը փորձ էր անում այլ քրեական գործից այլ տվյալներ բերել ու մտցնել այս գործի մեջ, ինչը բոլորիս մոտ տարակուսանք առաջացրեց այն մտայնությամբ, որ ոչինչ չէր ապացուցում այս գործում։ Ուղղակի փորձ էր արվում «Ֆլեշ» ընկերության անունը ևս մեկ անգամ շրջանառության մեջ դնել այս գործում։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստեց, որ սա քաղաքական պատվեր, քաղաքական հիմք ունեցող քրեական գործ է»,- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Հարցին՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է միայն Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիմնա վրա՞, պաշտպանն արձագանքեց․ «Պարոն նախագահը մեղադրյալի կարգավիճակում է ինչ-որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող անձանց ցանկությունների հիման վրա»։ Նա հավելեց, որ իր խոսքն ուղղված չէ Սերգո Կարապետյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր