00:00:00

Նախկին նախարար. «Հայաստան» հիմնադրամի միջոցների ոչ նպատակային օգտագործման կասկածներն անհիմն են

23:15, 13 հունվար 2022 Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ պետական բյուջե մուտքագրված միջոցների ոչ նպատակային օգտագործման կասկածներն անհիմն են։ Այս մասին հունվարի 13-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված գումարների իրացման եւ պետական բյուջե փոխանցման հարցի ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց հանրապետության առողջապահության նախկին նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Հանձնաժողովի ղեկավար, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին ներկայացրեց որոշումներ, որոնց համաձայն առողջապահության նախարարությանը, երկրում ռազմական դրության պայմաններում, պետական բյուջեից միջոցներ են հատկացվել։ Թորոսյանի խոսքով՝ կան բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ պետբյուջեից հատկացված միջոցները ծախսվել են ըստ նշանակության։ «Հիմնադրամից պետբյուջե մուտքագրված գումարները հնարավորություն են տվել իրականացնել ինչպես ընթացիկ, այնպես էլ լրացուցիչ ծախսեր»,- ասաց Թորոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր