00:00:00

Վիրավորանքի համար դաժանաբար սպանել է եղբորը

13:25, 14 մայիս 2018 Իրավական

Հարավարեւմտյան թաղամասում կատարված դաժան սպանությունը ոստիկանները բացահայտել են։ Քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն, որ իր ներկայությամբ սպանություն է կատարվել։ Նա պատմել էր, որ անծանոթ մարդիկ վիճել էին տղամարդու հետ, հետո նրան գտել էին սպանված։ Սակայն պարզվեց, որ իրականում հաղորդում ներկայացրած Արամ Ասոյանը ինքն է սպանել 62-ամյա տղամարդուն։ Նրա խորդանոցում հայտնաբերվեց կացինը  եւ պարզվեց, որ Արամ Ասոյանը կացնահարել է իր հարազատ եղբորը՝ Աշոտ Ասոյանին եւ պատասխանատվությունից խուսափելու համար որոշել է շեղել ոստիկաններին։ Ըստ նախանական տվյալների Ասոյան եղբայրները միայնակ են տանը բնակվել եւ կենցաղային հարցերի շուրջ հաճախ են վիճել, ինչն էլ կացնահարության  պատճառ է դարձել։ «Վիրավորանքի համար հարվածեցի, որ հանգստանա ու սպանեցի»,-ոստիկանությունում սառնասրտաբար հայտնում է եղբորը կացնահարած Արամ Ասոյանը։ Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։ https://www.youtube.com/watch?v=IGZr3gg-5Ek

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր