00:00:00

671 արտակարգ դեպք և 34 զոհ. Շիրակի մարզային փրկարարական վարչություն ամփոփել է 2021 թվականը

02:22, 13 հունվար 2022 Հասարակություն

ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսօր հանդես է եկել 2021 թվականի գործունեության արդյունքների ամփոփումով: Նիստին ներկա են եղել նաև Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը: 2021 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների մասին ընդհանուր հաշվետվությամբ հանդես է եկել Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Հաշվետու ժամանակահատվածում Շիրակի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: Գործունեության հիմնական ուղղություններն են եղել` վարչության, փրկարարական և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերի մարտունակության, մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարձրացումը։ Մարզում տեղի ունեցած ԱԻ դեպքերի օպերատիվ արձագանքման և հետևանքների մեղմացման աշխատանքների կատարման ժամանակ Շիրակի  մարզային փրկարարական վարչության կողմից  կազմակերպվել է համագործակցություն Շիրակի մարզպետարանի, համայնքների, ծառայությունների, շահագրգիռ կազմակերպությունների հետ: 2021 թվականի  ընթացքում ՄՓՎ ՃԿԿ-ի ստացված զանգերի թիվը կազմել է` 80993 զանգ: 2021 թվականի  զանգերի թիվը նվազել է 1.96 % -ով կամ 1623 զանգով։ 2021 թվականի ընթացքում Շիրակի մարզի տարածքում գրանցվել է 671 արտակարգ դեպք (2020թ.` 587), որոնց հետևանքով զոհվել է` 34 (2020թ.` 24), վիրավորվել` 517 մարդ (2020թ.` 378):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր