00:00:00

Բաքվում ուսուցչուհին աշակերտի է ծեծել

23:25, 12 հունվար 2022 Հասարակություն

Բաքվի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցիչն աշակերտի է ծեծել: 1news.az-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցերում հայտնել է աշակերտուհի Լեյլա Ալիեւայի մայրը։ Նրա խոսքով՝ ուսուցչուհու նման կոշտ արձագանքի պատճառը դասի ժամանակ դստեր՝ պատին նկարելու փորձն է եղել։ Ըստ աշակերտուհու մոր՝ ուսուցչուհին դստեր՝ Լեյլայի ձեռքերից խլել է մարկերը եւ դասընկերների աչքի առաջ նրա գլուխը մի քանի անգամ հարվածել է պատին՝ անպարկեշտ արտահայտություններով։ Բաքվի քաղաքային կրթության վարչությունը խոստացել է ստուգում անցկացնել ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Քամալի Հասանովայի՝ երկրի նախագահի դստեր անվանակցի հետ կապված ոչ պատշաճ պահվածքի կապակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր