00:00:00

ՀՀ արևելյան սահմանի իրադրության, դրա մասշտաբների ընդլայնման հավանականությունը կհստակեցվի, եթե հայտնի դառնա, թե Ադրբեջանի սահմանագծում արդյո՞ք առկա է զորքի տեղաշարժ, զինտեխնիկայի կուտակում. Աբրահամյան

14:01, 12 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ արևելյան սահմանին առկա իրադրության և դրա մասշտաբների հնարավոր ընդլայնման հավանականությունը կհստակեցվի, եթե հայտնի դառնա, թե Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ինչպիսի նախապատատրաստական աշխատանքներ է իրականացնում, արդյո՞ք առկա է զորքերի տեղաշարժ և զինտեխնիկայի կուտակումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաստատեց մեր երրորդ զինծառայողի զոհվելու փաստը՝ տեղեկացնելով, որ ունենք նաև 2 վիրավոր։ Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը, պարզ էր։ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, իրավիճակի հանգուցալուծմանը ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում որոշակի խմբագրումներ մտցրեցին առկա իրողություններում։
Հայաստանի իշխանությունների կեցվածքը, պարտվողական դիրքն ու զիջելու պատրաստակամությունը մեր երկիրը ռեգիոնում թույլ օղակ է դարձրել և արդյունքում նույնիսկ մեզ չվերաբերող հարցերի հանգուցալուծման պայմաններում Հայաստանը մշտապես տուժողի կարգավիճակում է։ Նիկոլ Փաշինյանը պարտության, նվաստացման և ստորացման խորհրդանիշ է, ում ներկայությունը ներկայիս կարգավիճակում նորանոր պարտություններ է բերելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր