00:00:00

Մեծ Բրիտանիայի վարչապետին կարող են անվստահություն հայտնել կորոնավիրուսային սահմանափակումների ֆոնին խնջույքի մասնակցելու համար

03:57, 12 հունվար 2022 Հասարակություն

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Պահպանողական կուսակցության անդամները մտադիր են երկրի վարչապետին անվստահություն հայտնելու քվեարկություն անցկացնել, եթե պարզվի, որ նա խախտել է կորոնավիրուսային խիստ սահմանափակումներն ու այցելել մարդաշատ խնջույքի: Ինչպես գրում է The Guardian-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Շոտլանդիայում Պահպանողական կուսակցության առաջնորդ Դուգլաս Ռոսսը: Նրա խոսքով՝ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցը կքննարկվի այն դեպքում, եթե պարզվի, որ երկրի ղեկավարն իր՝ Դաունինգ Սթրիթ 10 հասցեում գտնվող պաշտոնական գրասենյակում մասնակցել է նախատոնական խնջույքին այն պայմաններում, երբ Միացյալ Թագավորությունում գործում են խիստ կորոնավիրուսային սահմանափակումներ: Ռոսսի խոսքով՝ ինքն ուղղակի կատաղած է, որ մինչ մյուս բրիտանացիները ստիպված են ենթարկվել սահմանափակումներին ու չտեսնվել իրենց հարազատների հետ, որոշ մարդիկ Դաունինգ Սթրիթ 10-ում իշխանությունների աջակցությամբ վայելել են խնջույքը: «Ես ոչ մի կերպ չեմ սատարի վարչապետին, եթե պարզվի, որ նա խախտել է օրենքը և մասնակցել այդ երեկույթին»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր