00:00:00

Չեմ ծեծելու Նիկոլին, կհերձեմ նրան փաստերով. տղա ե՞ս, արի՛ հրապարակային բանավեճի. Արմեն Աշոտյան

02:38, 12 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը, կաշին փրկելու համար օգտագործում է ալիևյան քարոզչության կեղծ ձևակերպումները, աղավաղում ընդհուպ միջազգային փաստաթղթերը։ «Փաստինֆո»-ի եթերում նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ինչքան «սրիկա» պետք է լինի մարդը, որը սեփական կաշին փրկելու համար սուտ խոսի՝ օգտագործելով ալիևյան քարոզչության ձևակերպումները։ Օրինակ՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկմամբ զբաղվել է Ադրբեջանը»,- ընդգծել է Ա. Աշոտյանն արձանագրելով, որ 1993 թվականից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձևեր այլեւս չի ընդունեցին, որովհետև դրանց նպատակը պատերազմը կանգնեցնելն էր, որն էլ ստորագրվեց 1994-ին։ «Այսինքն` եթե Արցախի հարցը, ըստ Նիկոլի, լուծված էր ՄԱԿ-ի ԱԽ պրոադրբեջանական բանաձևերով, բա միջազգային հանրությունը 25 տարի մո՞ւկ էր տշում իր Մինսկի խմբով, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, բա ինչ բանակցություններ էին ընթանում։ Եթե Արցախի հարցով Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթն ըստ Նիկոլի այդքան պրոադրբեջանական էր, բա Ադրբեջանը խի՞ չէր համաձայնվում դրան, խի՞ էր մերժում այդ փաթեթը, խի՞ գնաց պատերազմի, խի՞ ծախսեց միլիարդավոր դոլարներ սպառազինությունների վրա, խի՞ էդքան զոհեր տվեց, և խի՞ էս ամեն ինչը եղավ»,- հայտարարել է գործիչը։ Մանրամասները՝«Փաստինֆո»-ում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր