00:00:00

Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ իրենք առաջին անգամ «աշխատեցրեցին ՀԱՊԿ մեխանիզմները»․ Վարդևանյան

01:44, 12 հունվար 2022 Հասարակություն

Հիշեցման կարգով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱՊԿ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄԻ դեպքում՝ ԱՆՀԱՊԱՂ տրամադրում է անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ։ Հիշեցման կարգով Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ իրենք առաջին անգամ «աշխատեցրեցին ՀԱՊԿ մեխանիզմները» ադրբեջանին շնորհավորող, ամեն ինչով օժանդակող Ղազախստանի իշխանությունների ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով ԴԻՄՈՒՄԻ պայմանում»,- գրել է Վարդևանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր