00:00:00

Կրակը դադարել է. մանրամասներ՝ սահմանային իրավիճակից

01:05, 12 հունվար 2022 Հասարակություն

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով մոտ կես ժամ առաջ հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցները դադարել են։ Այս պահին սահմանին իրավիճակը հանգիստ է։ Հիշեցնենք, որ հակառակորդի սանձազերծած գործողությունների արդյունքում հայկական կողմը պաշտոնապես հայտնել է երեք վիրավորի մասին։ Ցավոք երկու զինծառայող զոհվել է։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։ Հայտնել էին ՊՆ-ից։ Սա կառույցի վերջին հաղորդագրությունն էր այս պահի դրությամբ։  
Irakanum.am
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր