00:00:00

Հայտնի են զոհված զինծառայողների անունները. լուսանկար

00:37, 12 հունվար 2022 Հասարակություն

Քիչ առաջ հայտնել էինք, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի երկու զոհ։ Հայտնի են զոհված զինծառայողների անունները։ Թշնամու կրակոցից զոհվել են Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։ Հիշեցնենք, որ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել էր երեք վիրավորի մասին։ Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր