00:00:00

Հայկական կողմն ունի 2 զոհ

00:03, 12 հունվար 2022 Հասարակություն

Irakanum.am-ի տեղեկություններով ադրբեջանական սադրանքի արդյունքում հայկական կողմն ունի երկու զոհ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն զոհվել են ժամկետային զինծառայողներ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Գեւորգ Ալթունյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր երեք վիրավորի մասին։ Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր