00:00:00

Գործ ունենք մի խայտառակ գործողության հետ, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը.Գեղամ Մանուկյան

23:29, 11 հունվար 2022 Հասարակություն

Սա խայտառակություն է, այս ամենին անպայման իրավաքաղաքական գնահատական պետք է տրվի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը բարձրաձայնել էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը Ադրբեջանին է հանձնվել՝ գրավոր հուշագրի հիման վրա, որը ստորագրել էր ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նշենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մանուկյանի այս հայտարարությունը հաստատեց նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը: Գեղամ Մանուկյանը «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ այս առիթով դիմելու են համապատասխան քայլերի և փորձելու են հարցը լուծել իրավական տիրույթում. «Իշխանություններն այսքան ժամանակ ստել են, թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա է Սյունիքում տեղի ունեցել զորքերի հետքաշում, սրա մասին բազմաթիվ անգամ խոսել են Սյունիքի համայնքապետերը, ընդդիմադիր պատգամավորները»,-ասաց Մանուկյանը: Պատգամավորի խոսքով՝ «գործ ունենք խայտառակ գործողության հետ, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը»: Մանուկյանը վստահ է՝ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության, Վաղարշակ Հարությունյանը նման փաստաթուղթ չէր ստորագրի: Գեղամ Մանուկյանի արձանագրմամբ՝ սա նաև նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի խախտում է, որտեղ արձանագրած է, որ Զինված ուժերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են պատերազմն ավարտվելու պահին, սակայն տվյալ դեպքում զորքերը հետ են քաշվել՝ ինչ-որ ստորագրված փաստաթղթի հիման վրա: Դիտարկմանը, որ մի օր էլ իշխանությունը կարող է որոշում կայացնել և ՀՀ որևէ այլ տարածք ևս գրավոր հուշագրի հիման վրա «նվիրի» թշնամուն, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Այս իշխանությունը մեկ տարի շարունակ գաղտագողի այնքան գործողություններ են արել, որ որևէ բան չի կարելի բացառել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր