00:00:00

Զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքները փոխհատուցում կստանան. հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

16:31, 11 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ամուսինները, զավակները և ծնողները ստանում են փոխհատուցում:Նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց պատգամավոր Հայկ Սարգսյանը: Պատգամավորը նշեց, որ հայտնի է շուրջ 16 դեպք, երբ զոհված կամ անհետ կորած զինծառայողը 18 տարեկան է եղելսակայն ամուսնացած չեն եղել, չեն ունեցել կին, զավակներ, նաև ծնողներ. «Անհրաժեշտություն եմ տեսել, որ նման իրավիճակում օրենքում կատարենք փոփոխություն, որպեսզի այս դեպքում նրանց հարազատ քույրերը կամ եղբայրները ստանան փոխհատուցում»,- ասաց Հայկ Սարգսյանը: Պատգամավորը նաև նշեց, որ սա բյուջեում որևէ հավելյալ ծախս չի նախատեսում, քանի որ բոլոր փոխհատուցումները տրամադրելու է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման» հիմնադրամը։ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, որը նույնպես ներկա էր քննարկմանը, հայտարեց, որ Կառավարությունը օրենքի վերաբերյալ որևէ առարկություն չունի: Այսպիսով՝ հանձնաժողովը դրական եզրականություն տվեց նախագծին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր