00:00:00

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետին

15:44, 11 հունվար 2022 Հասարակություն

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։ Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համալսարանի գործունեությունը մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում։ Սուրեն Պապիկյանը նաև շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթական պրոցեսի կազմակերպման առանձնահատկություններին և ուսումնական ծրագրերին, տվել հանձնարարականներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր