00:00:00

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից. Տոկաև

15:19, 11 հունվար 2022 Հասարակություն

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է։ Երկու օրից կսկսվի խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերումը։ Գործընթացը կտևի 10 օրից ոչ ավել»,-նշել է Ղազախստանի նախագահը։ Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Բողոքի ցույցերը կարճ ժամանակում վերածվեցին մասշտաբային անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Նա նաև օգնության համար դիմեց ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր