ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել.

«Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների.

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշման համաձայն՝ շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին բնակարան կամ բնակելի տուն գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը:

Երևան քաղաքում բնակարա­նային հաշվառման հերթացուցակում ընդգրկված շահառուներին առաջարկվում է թարմացնել բնակարանային գործերը` ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

զորացրման հրամանի պատճենը,շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի պատճեները` գրանցման էջով (բնօրինակների հետ),ամուսնության (ամուսնալուծության) վկայականի պատճենը (բնօրինակների հետ միասին),անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ (մեկ հաշվառումից ավել ունենալու դեպքում` նշել բոլոր հաշվառման հասցեները),

շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների պատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,տեղեկանք համատիրությունից` բնակվող անձանց վերաբերյալ, նշելով բնակելի սենյակների քանակը և բնակելի մակերեսը,տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ, տնամերձ հողամասի առկայության դեպքում` տեղեկանք համայնքից նշված հասցեում շենք շինության առկայության վերաբերյալ,կիսակառույց շինության դեպքում` տեղեկանք համայնքից կամ կադաստրից ավարտվածության վերաբերյալ, կցելով համայնքի ղեկավարի կողմից հաստատ­ված լուսանկարները,աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստակնների դեպքում`

համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ փետրվարի 1-ից, ժամը 14:00-ից մինչև 17:00-ն, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչությունում (հասցե՝ ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41, 31-25): Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել անձամբ, կարող են ուղարկել դրանք փոստով՝ վերոնշյալ հասցեով:

Խնդրում ենք այցելության ընթացքում կրել պաշտպանիչ դիմակներ»: