00:00:00

Մահաբեր սելֆի. Մայրը երրորդ հարկի բարձրությունից գցել է երեխային

19:00, 13 մայիս 2018 Աշխարհ

Շաբաթ օրը՝ մայիսի 12-ին, 10-ամսական երեխան մահացել է. պատճառն այն է, որ նրա ծնողները որոշել են սելֆի անել շարժասանդուղքի վրա: Ողբերգությունը տեղի է ունեցել Գանգանագարայում:
 Ականատեսները պատմել են (և դա հաստատել են նաև տեսախցիկների ձայնագրությունները), որ սկզբում ամուսինները սմարթֆոնի օգնությամբ լուսանկարվել են շարժասանդուղքի մոտ: Հետո նրանք դրանից հեռացել են, բայց այդ ժամանակ ամուսինը միտքը փոխել է: Նա կնոջն առաջարկել է վեր բարձրանալ և ևս մեկ սելֆի անել:
The couple then begin riding the escalator. Witnesses say at that point, the man asked his wife for a selfie Կինը համաձայնել է: Նրանք սկսել են բարձրանալ շարժասանդուղքով, ամուսինը մի քիչ թեքվել է, որպեսզի, հավանաբար, ավելի լավ երևա կադրում, և այդ պահին փոքրիկը դուրս է պրծել նրա ձեռքից: Նա թռել է երեք հարկ և ջախջախվել հատակին: Panicked shoppers tried to help the child but she died at the scene  Ծնողները վազել են նրա ետևից: Նրանք փոքրիկին հասցրել են հիվանդանոց, սակայն բժիշկները անկարող են եղել… Ոստիկանությունը, ուսումնասիրելով տեսագրությունները և վկաների ցուցմունքները, հանգել է այն եզրակացության, որ երեխան մահացել է ողբերգական պատահականության հետևանքով: «Քրեական գործ չի բացվի»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր