00:00:00

Ավազակային հարձակում Արարատի մարզում. կապել են աշխատակցին, հափշտակել խոշոր գումար

17:33, 13 մայիս 2018 Իրավական

Մայիսի 13-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով այսօր՝ մայիսի 13-ին, հարուցվել է քրեական գործ: Ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի գնումներ կատարելու պատրվակով մտել են Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող խանութ, որտեղ 2 հոգին բռնել են խանութի սեփականատիրոջ ազգականին՝ 75-ամյա Ալեքսանդր Թոխյանին, ստիպողաբար տարել նրան առանձնասենյակ, կապել ձեռքերն ու ոտքերը, այնուհետև խուզարկել նրան ու նրանից հափշտակել են խոշոր չափի գումար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր