00:00:00

Սենատորները չպետք է ամառային արձակուրդների գնան, քանի դեռ հաստատված չէ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն․ Թրամփ

18:29, 13 մայիս 2018 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չպետք է ամառային արձակուրդների գնա, քանի դեռ հաստատված չէ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն։ Համապատասխան գրառումն ԱՄՆ նախագահը կատարել է իր թվիթերյան էջում։ «Սենատը պետք է հաստատի բյուջեի ֆինանսավորումը մինչեւ օգոստոսյան արձակուրդները կամ էլ նրանք չպետք է գնան տներով»,-գրել է նախագահը։ Նա շեշտել է, որ բյուջեում պետք է ներառվեն Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու եւ սահմանների անվտանգության ապահովման համար հատկացվող միջոցներ։ «Նաեւ սպասում ենք շուրջ 300 թկնածությունների հաստատումները պետական ապարատաի տարբեր պաշտոններում՝ պատմության վատթարագույն ցուցանիշը։ Դեմոկրատները ամեն հնարավորը անում են նրանց հաստատումներին խոչընդոտելու համար, դա այն ամենն է, ինչ նրանք կարողանում են անել»,-նշել է Թրամփը։ Թրամփը մարտի 23-ին հաստատել է 1,3 տրիլիոն դոլար ծավալով բյուջեն 2018 թվականի ֆինանսական տարվա մնացած հատվածի համար։ Սակայն, ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար հարցված 20 մլրդ դոլարի փոխարեն հատկացվել է միայն 1,6 մլրդ դոլար սահմանային վերահսկողության համար։ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր