Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հաստատել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Պեկին:
Այցելության ճշգրիտ օրը, ինչպես նաև այցի մանրամասները չեն հաղորդվում: Շուանը նաև նշել է, որ Չինաստանը միջազգային միջնորդներից մեկն է, որը մասնակցել է իրանական ատոմի հարցով համաձայնագրին, և պատրաստ է շփումները պահպանել համաձայնագրի բոլոր կողմերի հետ: Այս մասին հաղորդում է «360» հեռուստաալիքը:
Չինաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Իրանի նախարարի այցի ընթացքում քննարկվող հարցերից մեկը կլինի իրանական միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը:
Իր շրջագայության ընթացքում Զարիֆը կայցելի մի քանի երկիր, այդ թվում նաև՝ Ռուսաստան, Չինաստան և եվրոպական մի քանի երկրներ: Նախարարը Մոսկվա կայցելի մայիսի 14-ին, որի ժամանակ հանդիպում կունենա ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: