00:00:00

Թալիբները գետն են լցրել երեք տոննա թունդ ալկոհոլ հատուկ գործողության շրջանակում

14:07, 04 հունվար 2022 Հասարակություն

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները երեք տոննա թունդ ալկոհոլ են լցրել գետը Աֆղանստանի մայրաքաղաքում։ Ալկոհոլը առգրավվել էր շուրջկալներից մեկի ժամանակ, տեղեկացնում է 360tv-ն։ Ալկոհոլի արտադրության եւ վաճառքի հայտնաբերման հատուկ գործողությունն իրականացրել են երկրում վերջերս ձեւավորված Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, տեղեկացրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։ Նրանք բռնել են նաեւ ոգելից խմիչք վաճառող երեք մարդու։ Երեքն էլ կալանավորվել են։ Այդպիսի արտադրանքի պատրաստումը եւ սպառումը նախկինում էլ էր արգելված Աֆղանստանում, բայց երբ իշխանությունը հանրապետությունում զավթեցին թալիբները, նրանք ավելացրին ալկոհոլային բիզնեսի դեմ պայքարին ուղղված շուրջկալների քանակը։ «Թալիբանի» ներկայացուցիչները կարծում են, որ մուսուլմանները չպետք է պատրաստեն եւ օգտագործեն ալկոհոլ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր