00:00:00

Վրաստանում ավելանում է օմիկրոնով ախտահարվածների թիվը

22:58, 03 հունվար 2022 Հասարակություն

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարման 147 դեպք: Այդ մասին հաղորդել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնը:
Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին երկու դեպքերը լաբորատոր ճանապարհով հաստատվել են դեկտեմբերի 20-ին:
Երկու դեպքն էլ բերվել են դրսից: Վարակվածներից մեկը ժամանել է ԱՄՆ-ից, երկրորդը՝ Դուբայից: Այնուհետեւ վիրուսը հաստատվել է գործնականում այն բոլոր անձանց մոտ, ում հետ նրանք շփվել են:
«Հունվարի 2-ի դրությամբ, լաբորատոր հետազոտմամբ հաստատվել է օմիկրոնով ախտահարման 147 դեպք»,-ասվում է կենտրոնի կայքում: Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 943 նոր դեպք, 37 մարդ մահացել է: Կորոնավիրուսի В.1.1.529 նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 տարատեսակին շնորհել է «օմիկրոն» անվանումը եւ այն բնութագրել որպես «մտահոգություն առաջացնող»: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ: Համաճարակաբանները նախազգուշացնում են, որ օմիկրոնով կարող են վարակվել կորոնավիրուսով արդեն հիվանդացած, ինչպես նաեւ պատվաստում ստացած անձինք, ուստի բնակչությանը կոչ են անում՝ պահպանել նախազգուշական բոլոր միջոցները, հաղորդել է Sputnik-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր