00:00:00

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

18:57, 03 հունվար 2022 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Ընդգծվել է տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իրանի նախագահը վարչապետին և հայ ժողովրդին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իրանի քրիստոնյաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, Իրանի Իսլամական Հանրապետությանը շնորհակալություն հայտնել Իրանի հայության ինքնության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր