00:00:00

«Ֆրանսիան արյան գնով է վճարել». Մակրոնը՝ Փարիզում տեղի ունեցած հարձակման մասին

14:27, 13 մայիս 2018 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ:
 «Իմ բոլոր մտքերը այսօր երեկոյան Փարիզում տեղի ունեցած հարձակման զոհերի և վիրավորների, ինչպես նաև նրանց մտերիմների հետ են: Ֆրանսիան դարձյալ արյան գնով է վճարել, բայց թշնամուն ազատորեն գործելու ոչ մի քայլ թույլ չի տվել»,- իր «Թվիթեր»-ում գրել է Ֆրանսիայի նախագահը:
Նա բոլոր ֆրանսիացիների անունից իր երախտագիտությունն է հայտնել ահաբեկչին վնասազերծած ոստիկաններին: Հիշեցնենք, Փարիզում «Օպերա» մետրոյի շրջանում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, իսկ ինքը՝ հարձակվողը, վնասազերծվել է: Եվս չորս մարդ վիրավորվել են, որոնցից երկուսը ծայրահեղ վիճակում են: ԶԼՄ-ների տվյալներով՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր