00:00:00

Ֆրանսիան կես տարով ստանձնում է Եվրամիության նախագահի պարտականությունները

16:45, 01 հունվար 2022 Հասարակություն

Ֆրանսիան նոր տարվա առաջին օրը ստանձնել է Եվրոպական միության նախագահի պարտականությունները։ Փոխատեղման կանոններին համապատասխան, որոնք ընդունված են 27 պետություն միավորող կազմակերպությունում, հերթական նախագահի լիազորությունները տևելու են 6 ամիս։ Հաղորդում է France24-ը։ Դեկտեմբերին Փարիզում ներկայացնելով ֆրանսիական կիսամյակի ծրագիրը՝ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը այսպես է ձևակերպել նրա առաջնահերթությունները. «Մենք պետք է եվրոպական սահմանների ներսում համագործակցությունից անցնենք շրջակա աշխարհում ազդեցիկ, լիովին ինքնիշխան, իր ընտրության հարցում ազատ, սեփական ճակատագրի տեր Եվրոպային»։ Ֆրանսիացի վերլուծաբանները խոստովանում են, որ կես տարվա նախագահության ընթացքում Փարիզը բավական բարդ առաքելություն է իրականացնելու. ապահովելու է տնտեսության վերալիցքավորման պլանի կատարումը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կոշտ սահմանափակումներից հետո։ Այդ նպատակների համար ԵՄ 27 մասնակից երկրները 1 տարի առաջ  որոշել են հատկացնել 750 մլրդ եվրո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր