00:00:00

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Արցախի ժողովրդին.արխիվից

15:29, 01 հունվար 2022 Հասարակություն

Լեւոն Տեր- Պետրոսյան ֆեյսբուքյան էջում տեղադրվել է արխիվային նյութ: «Արցախի ժողովրդին Սիրելի արցախցիներ: Ուրախ եմ, որ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի միջոցով հնարավորություն ունեմ շնորհավորել ձեզ Նոր տարվա առթիվ: Դժվար է, իհարկե, ձեր փորձության այս տագնապալի պահին խոսքեր գտնել արտահայտելու համար հայությանը համակած հոգեկան խռովքն ու մտատանջությունը: Այդուհանդերձ, վստահ եմ, որ ոչ մի անարդարություն, ոչ մի խարդավանք խուճապ չի առաջացնի ձեր հերոսական հոգիներում եւ ձեզ չի լքի խիզախ նախնիների անկոտրում ոգին: Դուք եղաք Հայոց ազգային նոր զարթոնքի կարապետը, եւ այժմ մեր ողջ ժողովրդի պարտքն է երախտագիտությամբ հատուցել ձեր կրած զրկանքները եւ սատար կանգնել ձեր գերմարդկային սխրանքին: Իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել ձեր անվտանգության եւ բարօրության երաշխավորը, ուղիներ որոնելով Արցախի հարցում արդար քաղաքական լուծում գտնելու համար՝ հիմնված ազգերի ինքնորոշման անսասան սկզբունքի վրա։ Խոնարհաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյան» 01.01.1991թ.  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր