00:00:00

Արենիում հայտնաբերված ամենահին կոշիկը փրկելու համար մոտ 10 մլն է հատկացվել. ԿԳՄՍՆ փոխնախարար

16:30, 31 դեկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ 9 900 000 դրամ է հատկացվել Հայաստանի պատմության թանգարանին Վայոց ձորի մարզի «Արենի 1» քարանձավից հայտնաբերված, Ք.ա. 3600-3500 թթ. թվագրվող կաշվե ոտնամանի համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման համար։ Ամփոփելով տարին՝ հիշեցրել է փոխնախարար Արա Խզմալյանը: Ըստ նրա՝ հատուկ պայմանների բացակայության պատճառով ոտնամանի կաշին ենթարկվել է որոշակի արտաքին փոփոխության, ինչը կարող է հանգեցնել կաշվի քայքայմանը։ Հատուկ ցուցապահարանի պատրաստումը թույլ կտա խուսափել միկրոկլիմայի փոփոխություններից։ Նախատեսվող հատուկ ինքնակարգավորվող ջերմախոնավային, լուսային և զգայուն տեխնիկական համակարգերով զինված ցուցապահարանը կապահովի ոտնամանի պահպանությունը և նորովի մատուցումը  թանգարանի այցելուներին: Հիշեցնենք, որ որոշումը կայացվել է կառավարության դեկտեմբերի 23ի նիստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր