00:00:00

Թուրքիայի հետախուզությունը ահաբեկչության կասկածանքով կալանավորել է 23 օտարերկրացու

19:58, 30 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Անկարայի հետախուզության վարչության եւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցները մայրաքաղաքի արվարձաններից մեկում իրականացրել են 23 օտարերկրացու կալանավորման գործողություն։ Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը հանցակցություն ունենալու մեջ, հինգշաբթի տեղեկացրել է Habertürk թուրքական հեռուստաալիքը։ Կալանավորվածները տարվել են ոստիկանական տեղամաս՝ հարցաքննության։ Ենթադրվում է, որ նրանք հանցակից են ԻՊ գործողություններին ռազմական հակամարտությունների գոտիներում։ Թե որ երկրների քաղաքացիություն ունեն կալանավորվածները՝ չի նշվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր