00:00:00

«Թող Գարեգին Չուգասզյանը գնա և իր տանը հացադուլ-նստացույց իրականացնի», ասել է Սերժ Սարգսյանի եղբայրը

22:48, 12 մայիս 2018 Իրավական

Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրությունը Հայտնում ենք, որ  երեկ՝ մայիսի 11-ին,  բանտից ազատ է արձակվել Հիմնադիր խորհրդարանի նախագահ, քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանը, որն արդեն 18 օր է գտնվում է  առողջությանը սպառնացող հացադուլի մեջ։Գարեգին Չուգասզյանը այսօր մամլո ասուլիս է տվել Մատենադարանի տարածքում և որոշել է այնտեղ, հացադուլին զուգահեռ, նստացույց իրականացնել, քանի որ Մատենադարանն է եղել 1988թ․-ին սկսված համաժողովրդական շարժման օրրանը։ Մատենադարանի տնօրինությունը, որի հոգաբարձուների նախագահը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրն է, հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Չուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ, և ավելին՝ պատասխանել է,« Թող Գարեգին Չուգասզյանը գնա և իր տանը հացադուլ-նստացույց իրականացնի» ։Մենք Հայաստանի հոգևոր կենտրոն Մատենադարանի տնօրինության այս անմարդկային վերաբերմունքը  համարում ենք նենգադուլի /սաբոտաժ/ դրսևորում  և հորդորում ենք  երկրում հեղափոխական իրադրությանը  նենգադուլ հայտարարած ուժերին սթափվել և գիտակցել, որ երկրում ստեղծված է նոր իրավիճակ և նրանք չեն կարող անտեսել այդ փաստը և շարժվել նախկին վարչախմբի հիմնած բռնապետական օրենքներով։Հայաստանի հանրությունը նախկինում արդեն ականատեսն է եղել մեր հացադուլավոր եղբայր և գաղափարակից՝ Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան, որը տեղի ունեցավ նախկին վաչախմբի անմարդկային վերաբերմունքի արդյունքում։ Նշենք նաև, որ Գարեգին Չուգասզյան մտավորականը Մատենադարանի 30 տարի տնօրեն աշխատած Բաբկեն Չուգասզյանի որդին է, և նրանց ընտանիքը մեծ ներդրում է ունեցել Մատենադարանի կայացման գործում։Մատենադարանի տնօրինությանը հորդորում ենք հետևել արժեքային հեղափոխության օրենքներին, և հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սիրո և հանդուրժողականության սկզբունքին և շուտափույթ լուծում տալ հարցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր