Նոր իշխանության առողջ, սուր և հիմնավոր քննադատությունն է, որ կարող է երաշխիք լինել հեղափոխության հաջողության: Եթե սկսվի բացառվել քննադատությունը՝ Նիկոլը գիտի ինչ է անում սկզբունքով, ապա դա կլինի հենց ամենամեծ վնասը, որը կարող է հասցվել Նիկոլին: Հիշեք, հենց այսպիսինն էր տրամադրվածությունը 90-ականների սկզբին, երբ «Լևոն նախագահ»-ից մինչև «Լևոն հեռացիր»-ն անցավ ընդամենը 1 տարի: Կադրային բոլոր լուծումները պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում և ևս լինեն հիմնավոր քննադատության առարկա, եթե կլինի այդպիսի առիթ: Չլինի էլ, պետք է անձը միշտ իմանա, որ ինքը անձեռնմխելի չէ և կարող է ենթարկվել քննադատության ամեն պահին իր ամեն քայլի համար: Եթե ես գտնում եմ, որ ոստիկանության և ԱԱԾ նշանակումները սխալ էին, ապա դրա մասին բարձրաձայնելը ոչ թե վնասում է, այլ օգնում է հեղափոխությանը, եթե ինձ անհասկանալի են, թե ինչ էր անում նոր պաշտպանության նախարարը, կրթությամբ երկրաֆիզիկոս 92 թվականին ՆԳՆ-ում, կամ Խորխոռունու զինվորական ոստիկանությունում, ապա ես ևս պետք է դրա մասին բարձրաձայնեմ, ավելին ասեմ՝ յուրաքանչյուր ազնիվ քաղաքացի պետք է բարձրաձայնի և դա ինքնանպատակ չէ, նոր իշխանությանը սևացնելու նպատակ չունի, դա հենց հեղափոխության մաս է:
Փաստաբան Տիգրան Ավետիսյանն է գրել ֆեյսբուքյան էջում: