00:00:00

Կենսաթոշակառուն դատապարտվեց 60 000 ՀՀ դրամի չափով տուգանքի՝ անչափահասին ծեծելու համար

21:33, 12 մայիս 2018 Իրավական

Դատարանը 63-ամյա կենսաթոշակառու Գրիգոր Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծը, անչափահասին ծեծելու համար ու նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի` 60 000 ՀՀ դրամի չափով: Ըստ մեղադրանքի, կենսաթոշակառուն 2018 թվականի մարտի 11-ին` ժամը 12:30-ի սահմաններում, փողոցով անցնող ոռոգման առվի մեջ քարեր նետելու համար ծեծի է ենթարկել անչափահաս տղային: Մասնավորապես, մեկ անգամ ապտակել է նրան, որից վերջինս ընկել է, այնուհետև մեկ անգամ ոտքով հարվածել է և մեկ անգամ ապտակել աստիճանների վրա ընկած վիճակում գտնվող տղային` պատճառել ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` աջ վերհոնքային շրջանի և քթի հիմի աջ շրջանի քերծվածքների ձևով: Գործի քննությունը ամբաստանյալի միջնորդությամբ անց է կացվել արագացված կարգով:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր