00:00:00

Կողոպուտի արտառոց դեպք՝ Արարատի մարզում. տղայի և կնոջ ֆեյսբուքյան ծանոթությունն ավարտվել է Խոր Վիրապի վանքի տարածքում կնոջը կողոպտելով

21:25, 12 մայիս 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 11-ին, Արարատի մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակչուհի՝ 43-ամյա Ռիտա Մ.-ն ոստիկանության Արարատի բաժին հայտնել է, որ ինքը ծանոթացել է մի տղայի հետ, ով ներկայացել է որպես Արթուր Վ. և նրան պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզ, այցելել Խոր Վիրապի վանք։ Ռիտան Մ.-ն այնուհետև հայտնել է, որ Արթուր Վ.-ի հետ ցանկացել են տեսարժան վայրերը նկարեն ու դրա համար սար են բարձրացել, ու մինչ ինքը կդիրքավորվեր, որ տղան իրեն լուսանկարահանի, նա դրա փոխարեն հափշտակել է իր ոսկյա վզնոցը, ականջօղերը, մատանին և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արթուր Վ.-ի ինքնությունը, Opel մակնիշի համարանիշները պարզելու, ինչպես նաև Արթուր Վ-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռիտա Մ.-ն և Արթուր Վ.-ն միմյանց հետ ծանոթացել են Facebook սոցիալական ցանցի միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր