00:00:00

Կադիրովը Էրդողանին վերջնագիր է ներկայացրել

03:57, 22 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Դեկտեմբերին թուրքական քաղաքներից մեկում բացվել է Ջոհար Դուդաեւի անվան զբոսայգի։ Չեչնիայի ղեկավարն այդ գործողության մեջ սպառնալիք է տեսել Ռուսաստանի հետ հարաբերությունների համար եւ առաջարկել է ի պատասխան Գրոզնիում հավերժացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադրի անունը, գրում է РБК-ն։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր Telegram ալիքում թուրքական իշխանություններին մեղադրել է Ռուսաստանում հանցագործություններ կատարած և Թուրքիա փախած ահաբեկիչներին թաքցնելու մեջ։ Կադիրովը բացատրել է, որ այդ կապակցությամբ վրդովված կոչեր է ստացել Չեչնիայի խորհրդարանից, ուժային կառույցներից և հոգևորականներից։
«Բացեիբաց դիմում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կողմնորոշվե՛ք՝ կա՛մ դուք ստանում եք հրապարակայնորեն ահաբեկիչներին աջակցող պետության կարգավիճակ, կա՛մ թափանցիկ և ազնիվ հարաբերություններ եք պաշտպանում Ռուսաստանի Դաշնության հետ՝ չփոխելով ձեր համոզմունքները նրա թիկունքում»,- գրել է Կադիրովը։
Կադիրովի խոսքերով՝ «հետախուզման մեջ գտնվող հանցագործները և ավազակները բացահայտ հավաքներ և միջոցառումներ են կազմակերպում՝ այգիները վերանվանելով հազարավոր խաղաղ բնակիչների մահվան մեջ ներգրավված ահաբեկիչների անուններով»։
Կադիրովը կարծիքով՝ որպես Թուրքիայի գործողությունների տրամաբանական հայելային պատասխան՝ Չեչնիայի իշխանությունները կարող են Գրոզնիում հավերժացնել Աբդուլլահ Օջալանի անունը, որը հիմնադրել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK, Անկարան այն համարում է ահաբեկչական կազմակերպություն):
Չեչնիայի ղեկավարը Թուրքիայի գործողություններն անվանել է սպառնալիք ռուս-թուրքական հարաբերությունների համար և կոչ արել ՌԴ ՆԳՆ-ին և ՌԴ ԱԳՆ-ին «նման դրսևորումների դեմ կանխարգելիչ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր