00:00:00

Բաղրամյան պողոտայում Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին ծեծի ենթարկողը հայտնաբերվել է

19:37, 12 մայիս 2018 Իրավական

Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ոստիկան մոտենա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում, որն ուղղված է եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման դեմ, անհայտ անձը մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել մասնակից, 19-ամյա Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, եւ ձեռքով հարվածել է նրա մարմնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա բռունցքով հարվածել մասնակից 25-ամյա Էդգար Վ.-ի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել եւ տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 45-ամյա Ժորա Ռ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 16.30-ին ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր