00:00:00

Նոր Նորքում 18-ամյա տղան կրակել է քաղաքացու ուղղությամբ, ապա ատրճանակով հարվածել գլխին

19:14, 12 մայիս 2018 Իրավական

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Դ. Մալյան փողոցում մայիսի 11-ին, անհայտ անձը վիճաբանության ժամանակ կրակել է Երեւանի բնակիչ Ս. Գ.-ի ուղղությամբ, ապա ատրճանակի բռնակով հարվածել նրա գլխին: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ կասկածյալը Երեւանի բնակիչ 18-ամյա Սերգեյ Ա.-ն է։ Ձեռնարկվում են նաեւ անհրաժեշտ միջոցառումներ՝ Սերգեյ Ա.-ին եւ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Սերգեյ Ա.-ն եւ Ս. Գ.-ն հանդիպել են միմյանց եւ վիճաբանության պատճառը եղել է ֆինանսական ինչ-որ հարցեր, որի ժամանակ Սերգեյ Ա.-ն ատրճանակից կրակել է Ս. Գ.-ի ուղղությամբ, իսկ հետո հարվածել նրա գլխին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Գ.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է Հայաստանում գործող բջջային կապի օպերատորներից մեկում՝ որպես կառավարիչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր