00:00:00

․․․ Միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ. Հովիկ Աղազարյան

03:09, 19 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի այսօր իր հասցեին արված մեկնաբանությանը: «Ես՝ ի տարբերություն նրան, նրա մասին բարձր կարծիքի եմ: Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ: Կամ նրա չափանիշներով եմ ես այլանդակ: Բայց ես նրա մասին բարձր կարծիքի եմ՝ որպես հայ մարդու, նաև ինչ-որ տեղ որպես քաղաքական գործչի»,-ասաց նա: Նշենք, որ այսօր դիտարկմանը, թե այս խորհրդարանի պատգամավոր Հովիկ Աղազարյանին ատ հաճախ իր հետ են համեմատում, արդյոք ինքը նմանություն տեսնում է իրենց մեջ, Գալուստ Սահակյանը պատասխանել էր. «Գիտեք, յուրաքանչյուր մարդու պիտի տանեն, մի այլանդակի հետ համեմատեն, Գալուստ Սահակյանը մնում է Գալուստ Սահակյան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր