00:00:00

«Սերժն ասում է՝ մենք թողել ենք մի բանակցային ժառանգություն, որով Արցախը մնում էր հայկական․ ՔՊ պատգամավոր

01:49, 19 դեկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքին, որով նա ասել է, թե ինքը թողել է բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր: «Սերժն ասում է՝ մենք թողել ենք մի բանակցային ժառանգություն, որով Արցախը մնում էր ՀԱՅԿԱԿԱՆ։ Չեմ անդարդառնա ընդհանուր խոսքին, դրա հակասություններին հենց Սերժի՝ 2018-ին ԱԺ-ում ունեցած ելույթի հետ, միայն մի դիտարկում կանեմ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ձևակերպումը էնքան լղոզված է բանակցային գործընթացների նկարագրության պրիզմայից, որ ակամայից հարկ ես համարում հիշեցնել՝ այ ընկեր, Երուսաղեմի մեկ քառորդն էլ է ՀԱՅԿԱԿԱՆ։ Մենք էստեղ իրավական կարգավիճակի մասին ենք խոսում»,- գրել է Ալեքսանյանը:
Պատգամավորը հարկ է համարել նաև հիշեցնել. «Վարչապետը օրերս հայտարարել էր, որ 2018 թվականի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու որևէ տեսական կամ գործնական հեռանկար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր