00:00:00

Ադրբեջանցիները փորձել են տրակտորով առաջանալ, բայց տրակտորը թողել են եւ փախել․ Վերին Շորժայի համայնքապետ

00:39, 19 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում այս պահին հանգիստ է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։
Երեկ ադրբեջանցիները փորձել են տրակտորով առաջանալ Վերին Շորժայից դեպի Շատջրեքի հատված՝ տարհանելու ավելի վաղ խոցված իրենց տրակտորը, որը այդ հատվածում էր մոտ երկու ամիս։
«Մերոնք տեսել են, որ հեռվից տրակտոր է գալիս, թողել են, մի քիչ էլ են մոտիկացել ու խփել են։ Հետո նրանք փորձել են կրակել, բայց մերոնք ավելի ուժեղ են պատասխանել, նրանք թողել, փախել են, երկրորդ տրակտորն էլ են թողել», - ասել է Արտյոմ Երանոսյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո միջադեպեր չեն եղել, հայկական կողմն էլ տուժածներ չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր