00:00:00

«Այո, Կարգին Հայկոյից մինչև Ալիև ունեն իրենց փայը և այդ փայը պահանջում են Փաշինյանից». Վլադիմիր Մարտիրոսյան

00:25, 19 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2018-ի «հեղափոխության» մեջ փայ ունեցան բոլորը, բացի «հեղափոխությամբ» խանդավառված «ժողովրդից»: Արտաքին փայատերերն ավելի պրագմատիկ գտնվեցին, քանի որ ունեին իրենց հստակ և հաշվարկված շահերը իրագործելու պարարտ հող, միջին և խոշոր դերակատարներ, մեծ ու փոքր ավանտյուրիստների աճեցրած խմբեր, արդյունավետ գործող լոբբիստներ և ամենակարևորը ամեն ինչ վաճառելու պատրաստ քաղաքական ակտորներ: Բոլորը ստացան և տարան իրենց փայն այդ «հեղափոխությունից» ի հաշիվ երկրի, ի հաշիվ կյանքերի, ի հաշիվ կորսված Արցախի և ի հաշիվ պատվազուրկ պետության: Բայց փայատերերը 2018-ի հեղափոխության փայաբաժնով միայն չեն բավարարվելու:
Փայը պահելու համար, էլի փայեր են պետք, փայն է փայ պահում: Չկա էլ պետությունից փայ պահանջելու հնարավորութուն, քանի որ չկա նախկին պետությունը: Հիմա ի դեմս Փաշինյանի կա մի նոր պսևդոպետություն, որին նրանք փայատեր են և դա անխուսափելիորեն բերում է այդ պսևդոպետության «հիմնադիր հայրի» փայաբաժնի պակասեցմանը:
Այո, Կարգին Հայկոյից մինչև Ալիև ունեն իրենց փայը և այդ փայը պահանջում են Փաշինյանից: Իսկ նա սկսել է հասկանալ, որ « հեղափոխություն» կոչված մեծ ավանտյուրայից փայ բաժանելով ինքը վերածվում է «փրկչից» « «նզովյալի»: Սա է խնդիրը, հեղափոխական կարկանդակն ավարտվում է, իսկ փայատերերի ախորժակը նոր է բացվել և պահանջում է նոր կարկանդակներ, որը Փաշինյանը պետք է այլևս տա իր պսևդոպետության և իր «փրկչության» միֆի սննկացման հաշվին: Փաշինյանը հենց իր իրական ներքին փայատերերին վնասազերծելու խնդիր ունի, իսկ իրական օպոնենտներին վնասազերծելու ոչ ունակություն և ոչ էլ պոտենցիալ չունի: Ավելին, քաղաքական և ֆինանսական վնասազերծումը նա ունակ է իրականացնել միայն սեփական «մինի նզովյալների» նկատմամբ, իսկ մնացյալ բռնապետիկական զեղումները, որոնք ուղղված են իր իրական օպոնենտներին, հերթով պայթող ժամկետնանց անվտանգության բարձիկներ են: Երևանի քաղաքապետի անվստահության հայտարարության տողատակերում երևացին փայատերերից եկող վտանգները սաստելու ձգտումներ, որոնք կրում էին ներքին կոնյուկտուրայում անխուսափելիորեն ձևավորվող վերապահումների և դժգոհությունների Փաշինյանական պատասխան: Այդ մեսիջներն ու պատասխանները մնալու են թլպատված, քանի որ պսևդոպետության մեջ, որքան էլ քեզ շրջապատես անվտանգային, ոստիկանական, հատուկ ծառայական, քննչական և մամլիչ, լրջություն ներշնչող պետական արարողակարգային ատրիբուտներով, միևնույն է, թե՛ ներքին, և թե՛ արտաքին փայատերերի համար դու մնալու ես որպես «քաղաքական ակտոր կոնկրետ հանձնառությամբ», իսկ ստեղծածդ համակարգի հիմքերն էլ սողացող ավազի վրա են: P.S. Դու կարծում էիր, թե «հեղափոխության» ողջ փայաբաժինը քոնն է, բայց մյուսների փայը տաս, թե չտաս փայի իրական տերերը փայը ուզելու են: Բռնապետիկ խաղաս, թե չխաղաղաս փայը հենց քո պսևդոհամակարգից ես տալու,իսկ չտալու տարբերակ չունես,որովհետև հողափոխության փայի չեկերը գալու են ու գալու: Ինչքան չեկ փակես նշանակելու է, որ չկա փրկիչ, այլ կա մի նզովյալ, ով դեռ երկար է հիշելու իր նախկին «փրկչական» և դրա համար ամեն բանի պատրաստ քաղաքական ակտորությունը:»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր