Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Անգլիա։ Պաշտոնական այցի շրջանակներում Գյուլերը հանդիպել է Անգլիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլի գլխավորած պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, գրում է ermenihaber.am-ը:
Հանդիպման ընթացքում Թուրքիայի և Անգլիայի պաշտպանության նախարարները ստորագրել են «Eurofighter Typhoon» նախագծի շրջանակներում ինքնաթիռի սպասարկման, շահագործման, տեխնիկական ու լոգիստիկ աջակցության պայմանագիրը։ Նաև նշվել է, որ նախագծի շրջանակներում ինքնաթիռների, սարքավորումների և զինամթերքի գնման հիմնական պայմանագիրը ստորագրվել էր 2025-ի հոկտեմբերին։
Նշենք, որ Անգլիայի վարչապետ Քեյր Սթարմերը Թուրքիա էր մեկնել 2025ի հոկտեմբերի 27-ին և հայտնել, որ որ Թուրքիային կվաճառվի 20 կործանիչ։