00:00:00

Սպիտակ տունը հայտարարել է Թեհրանի հետ ընթացող բանակցությունների արդյունավետության մասին

23:49, 25 մարտ 2026 Աշխարհ

«Դրանք արդյունավետ են, ինչպես նախագահն ասաց երկուշաբթի օրը, և մնում են այդպիսին»,- չորեքշաբթի օրը անցկացված ճեպազրույցի ժամանակ ասել է Լևիթը։

Մամուլի քարտուղարը նշել է, որ ուսումնասիրել է Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնցում, մասնավորապես, քննարկվել է Իրանին Միացյալ Նահանգների առաջարկած 15 կետանոց խաղաղության ծրագիրը։

 

Նա նշել է, որ հաղորդագրությունները «ճշմարտության տարրեր ունեն, սակայն որոշ պատմություններ, որոնք կարդացի, լիովին չեն համապատասխանում իրականությանը»։

 

Այդ կապակցությամբ նա լրագրողներին զգուշացրել է ձեռնպահ մնալ անանուն աղբյուրներից ստացված շահադիտական հաղորդագրություններն օգտագործելուց:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ բացահայտել Իրանի հետ ընթացող բանակցությունների մանրամասները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր