00:00:00

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ

21:01, 25 մարտ 2026 Աշխարհ

 

 

Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը զգալիորեն կամրապնդի տարածաշրջանային հաղորդակցությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա գոհունակություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում արձանագրված առաջընթացի կապակցությամբ։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին՝ խոսնակը նշել է, որ ներկա գործընթացները ոչ միայն խաթարում են տարածաշրջանի կայունությունը, այլև բացասաբար են անդրադառնում Եվրոպայի անվտանգության ու տնտեսության վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր